Հաագայի դատարանում լսումներ են ընթանում Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի վերաբերյալ
Այսօր՝ երեքշաբթի, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի հարցով երկրորդ լսումները մեկնարկել են Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցչի քննարկումներով։
Նիդեռլանդներում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Վուսիմոզի Մադոնսելան, որպես Յոհաննեսբուրգի ներկայացուցիչ, մասնակցել է դատարանի լսումներին և ասել.- «Պաղեստինի ժողովրդի համար Իսրայելի օկուպացիան շարունակվում է ավելի քան 50 տարի։ Այսպիսով, մենք պետք է հարցնենք, թե որքան կտևի Իսրայելի տասնամյակների անձեռնմխելիությունը՝ Իսրայելի կողմից միջազգային իրավունքի համատարած և համակարգված խախտումների համար»:
«Անցած օրերին աշխարհը սարսափով ականատես եղավ Գազայի վրա անողոք հարձակումներին։ Գազայի դեմ Իսրայելի վերջին ռազմական գործողություններում բռնության ինտենսիվությունը և միջազգային իրավունքի խախտումները վկայում են այն մասին, որ Իսրայելն խոչընդոտ չի տեսնում պաղեստինցիների դեմ ցանկացած գործողություն կատարելու համար», ասել է նա։