Շարունակվում է Ռուսաստանի դեմ ԵՄ թշնամական դիրքորոշումը
Շարունակելով Ռուսաստանի դեմ իր թշնամական դիրքորոշումները՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել 194 անձի և կազմակերպությունների նկատմամբ։
Վաշինգտոնի հետ համահունչ, որը պատժամիջոցներ է կիրառել 500 ռուսական ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ, Եվրամիությունը ևս ուրբաթ օրը հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցի հետ կապված, սահմանափակող միջոցներ է կիրառում ևս 106 անձանց և 88 կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության թուլացման կամ սպառման համար։
Եվրամիությունը այսօր (ուրբաթ) հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթում պատժամիջոցներ է սահմանում 27 ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի ռազմական գործողություններին, ընդորում դրանցից որոշները գտնվում են երրորդ երկրներում:
Պատժամիջոցների փաթեթի համաձայն՝ այդ ընկերությունների վրա կտարածվեն արտահանման ավելի խիստ սահմանափակումներ՝ կապված երկակի նշանակության, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը նպաստող ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման հետ։
Այս կազմակերպություններից մի քանիսը գտնվում են երրորդ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Շրի Լանկայում, Չինաստանում, Սերբիայում, Ղազախստանում, Թաիլանդում և Թուրքիայում և ներգրավված են եղել ռուսական առևտրային սահմանափակումները շրջանցելու մեջ:
Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված ռուս ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ կիրառված նոր պատժամիջոցների փաթեթի արդյունքում ընդհանուր առմամբ, ավելի քան 2000 մարդ է ներառված այդ պատժամիջոցների շրջանակում։