Փետրվար 25, 2024 17:57 Asia/Tehran
  • Հռոմի պապը կոչ է արել «մարդկայնություն» ցուցաբերել և դիվանագիտական ուղով լուծել Ուկրաինայի պատերազմը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը կոչ է արել դիվանագիտական լուծում տալ Ուկրաինայի պատերազմին, հայտնում է Reuters-ը։

«Այդքան զոհեր, վիրավորներ, ավերածություններ, տառապանքներ և արցունքներ մի ժամանակահատվածում, որը դառնում է ահավոր երկար և որի վերջը չի երևում: Սա պատերազմ է, որը ոչ միայն ամայացնում է այս տարածաշրջանը, այլև առաջացնում է ատելության և վախի հսկայական ալիքներ»,- ասել է Հռոմի պապն իր ամենշաբաթյա «Անգելուս» ուղերձում։

«Ես աղաչում եմ, որպեսզի մարդկայնության գոնե մի կաթիլ գտնվի, որպեսզի պայմաններ ստեղծվեն արդարացի և կայուն խաղաղության որոնումներում դիվանագիտական լուծման համար»,- հավելել է նա:

news.am

 

Պիտակ