Ապրիլ 20, 2024 18:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Լուրջ նախազգուշացում՝ ՆԱՏՕ-ի ուկրաինական պատերազմի մեջ մտնելու և Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի վերաբերյալ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նշելով, որ Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) առաջնորդները հաշվի չեն առնում Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության մեջ հետագա միջամտման ռիսկերը, նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին ընդամենը մեկ քայլ է մնացել Ուկրաինա զորքեր ուղարկելու համար։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը

 

Եվրախորհրդարանի ընտրությունների նախօրեին Օրբանը հունգարական «Ֆիդես» կուսակցության հավաքի ժամանակ զգուշացրեց, որ Բրյուսելը կրակի հետ է խաղում, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հորձանուտ է, որը կարող է Եվրոպային ներքաշել իր խորքը։

Անկասկած, ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների ուժերի Ուկրաինա ուղարկելը Մոսկվայի կողմից կդիտվի որպես ՆԱՏՕ-ի ռազմական գործողություն Ռուսաստանի դեմ և դա կարող է առաջացնել Մոսկվայի բուռն արձագանքը և պոտենցիալ կերպով  Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի և վերջապես երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ:

Այս իրավիճակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Փարիզում 20 երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ հանդիպում անցկացնելուց հետո, մատնանշեց, որ ներկայումս կոնսենսուս չկա ՆԱՏՕ-ի ուժերը մարտի դաշտ ուղարկելու վերաբերյալ։ Բայց նա պարզաբանեց, որ «ոչինչ չի կարելի մերժել. Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի»։

Հաշվի առնելով այս հանգամանքը, Մակրոնի դիրքորոշումը բախվել է ՆԱՏՕ-ի բազմաթիվ եվրոպական անդամ երկրների, հատկապես Գերմանիայի, անհամաձայնությանն ու քննադատությանը, և այդ երկրները դեմ են հանդես եկել Ուկրաինա զորքեր ուղարկելուն։ Բրիտանիան, Սլովակիան, Ռումինիան և Իտալիան նույնպես մերժել են ՆԱՏՕ-ի ռազմական ուժեր ուղարկել Ուկրաինա։

Մյուս կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով այս օրերին իր իշխանության հիմքերը սասանված է տեսնում, արևմտյան Ասիայում տեղի ունեցող իրադարձություններից օգտվելով՝ արևմտյան երկրներին կոչ արեց ցույց տալ նույն միասնությունը, որը ցույց տվեցին Իրանի վերջին պատժիչ հարձակումների դեմ Իսրայելին աջակցության հարցում՝ Կիևին տրամադրելով ավելի շատ զենք ու զինտեխնիկա Ռուսաստանի  հարձակումներին դիմակայելու համար:

Ի պատասխան Արևմուտքին ուղղված Զելենսկու պահանջին՝ Ուկրաինան Իսրայելի հետ նույն անվտանգության մակարդակի վրա դնելու վերաբերյալ, Սպիտակ տունը հիասթափեցնող արձագանք է ցույց տվել։ Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին, անդրադառնալով ԱՄՆ-ի մասնակցությանը Իրանի լայնածավալ հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների դեմ Թել Ավիվը պաշտպանելուն, պնդեց, որ Վաշինգտոնը նման բան չի անի Կիևի համար ռուս-ուկրաինական պատերազմում։ Նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները մինչ այժմ հրաժարվել են հաստատել 2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից առաջարկված արտաքին օգնության օրինագիծը։ Այս օրինագիծը ներառում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։

Այսպիսով, ուկրաինական պատերազմի հեռանկարն իր երրորդ տարում ոչ մի հույս չի թողել Ուկրաինայի արեւմտամետ նախագահին այս պատերազմում հաղթելու կամ գրավյալ տարածքները Ռուսաստանից հետ վերցնելու առումով։ Փաստորեն, ուկրաինացիները 2014 թվականից Արևմուտքի խրախուսմամբ ու սադրանքով լուրջ հակամարտության մեջ մտան Ռուսաստանի հետ, բայց հիմա իրենց մեջքի հետևում դատարկ են տեսնում։ Բացի այդ, Կիևի համար լիովին հիասթափեցնող են նույնիսկ Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաների կանխատեսումները ուկրաինական պատերազմի ելքի վերաբերյալ։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բերնսը զգուշացրել է Ուկրաինայի պարտության մասին։ Անդրադառնալով ուկրաինական բանակի զինամթերքի սակավությանը՝ Բերնսն ասել է. «Մինչև 2024 թվականը Ուկրաինայի պարտության իրական վտանգ կա, սակայն ԱՄՆ-ից ավելի շատ ռազմական օգնությունը կարող է օգտակար լինել Ուկրաինային»։

 

Պիտակ