Ապրիլ 30, 2024 18:36 Asia/Tehran
  •  Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։

Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

 

Պիտակ