Մայիս 03, 2024 18:27 Asia/Tehran
  • Արևմուտքում զենք արտադրողներն աջակցում են Ուկրաինայում պատերազմի շարունակմանը․  X ցանցի օգտատերերն արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսի նոր գործողությանը

X սոցցանցի մի օգտատեր աշխարհում անկարգությունների պատճառ է համարում ԱՄՆ-ին։ նա X ցանցում գրել է. Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում և այլ երկրներում տեղի ունեցող խռովությունների հետևում կանգնած են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը և ներկայումս մեծ քանակությամբ զենք են առաքում Ուկրաինա և Իսրայել։

Ուկրաինային և Իսրայելին ամերիկացի հարկատուների գրպաններից մի քանի միլիարդ դոլարի ռազմական օգնությունը վավերացնելու ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր քայլից հետո, հայացք ենք նետել X ցանցի օգտատերերի տեսակետներին՝ այս խնդրի և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։

1. ԱՄՆ Կոնգրեսի խելագարությունը

Իրանցի փորձագետ Մասուդ Բարաթին հակադարձելով Ուկրաինային ԱՄՆ-ի մի քանի միլիարդ դոլարի օգնության հաստատմանը X սոցցանցում գրել է. «Թշնամիների դեմ պայքարելու և դաշնակիցներին օգնելու համար ԱՄՆ Կոնգրեսը խելահեղորեն այս օրինագծում ներառել  է այն ամենն ինչ ունի։ 
815 օրինագծում կետեր կան Իրանին, Չինաստանին ու Ռուսաստանին դիմակայելու և Ուկրաինային ու Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու մասին։ Բայդենը նույնպես ստորագրել է. Այս օրենքի ենթատեքստը շատ կարևոր է համաշխարհային բեմի դասավորության մեջ։

Ամերիկացի հարկատուների գրպանից Ուկրաինային և Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնության մասին Մասուդ Բարաթիի գրառման պատկերը

2. ԱՄՆ-ն ​​ու ՆԱՏՕ-ն խաղաղության թշնամիներ են

X սոցիալական ցանցի ակտիվիստ «Մեհդի Էթեզադին» թվիթերյան իր միկրոբլոգում  ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) աջակցությունը Ուկրաինային խաղաղությունը կործանելու ուղղությամբ է գնահատել և գրել. -Բայդենի և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայում պատերազմ հրահրելը վկայում է այն մասին, որ նրանք դեմ են խաղաղությանը։ Ռուսաստանը հնարավորինս մեղմորեն պաշտպանել է իր անվտանգությունը։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ղեկավարների ագրեսիվ կառուցվածքը վտանգել է եվրոպական բոլոր երկրների անվտանգությունն ու անկախությունը։

«Մեհդի Էթեզադդիի» թվիթը

3. Ամերիկացի գործարարների շահույթը Ուկրաինա զենք ուղարկելուց

X սոցիալական ցանցի փուշթու լեզվի ակտիվիստներից Անդեխման Զազայը նույնպես անուղղակիորեն անդրադառնալով ամերիկյան սպառազինական ընկերությունների շահույթներին, գրել է.

-Ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են աշխարհում պատերազմներ սկսողները, և ովքեր են օգուտ  քաղում և ովքեր են պարտվում այս պատերազմներում: ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 99 միլիարդ դոլար՝ աշխարհում հակամարտությունը շարունակելու համար։ Ռազմական աջակցության նպատակով այս բյուջեից 61 միլիարդը՝ հատկացվում է Ուկրաինային, 29 միլիարդը՝ Իսրայելին, 9 միլիարդը՝ Թայվանի։

«Անդախման Զազայի» գրառումը

4. Ուկրաինայի պատերազմը տնտեսական ճնշում պարտադրեց ԱՄՆ-ի ժողովրդին

X սոցցանցի մեկ այլ օգտատեր, հրապարակելով գրառում, ԱՄՆ-իժողովրդի վրա տնտեսական ճնշման պատճառ է համարում ԱՄՆ-ի ներգրավվածությունն ուկրաինական պատերազմին և գրել.
-Ամերիկացի ժողովրդի մոտ տարօրինակ թշնամանք է ձևավորվում Ուկրաինայի և Իսրայելի նկատմամբ, ինչը արմատավորված է ԱՄՆ-ի տնտեսության վիճակով։ Աննախադեպ գնաճի և տնտեսական ճնշման պայմաններում ամերիկացի ժողովուրդը տեսնում է, որ միլիարդավոր հարկային գումարները, որոնք նրանք վճարում են թշվառության մեջ, ծախսվում են Ուկրաինայի և Իսրայելի վրա:
Սա տարօրինակ ատելություն է առաջացրել Բայդենի նկատմամբ։

Այս օգտատիրոջ թվիթի պատկերը Ուկրաինայում պատերազմի և ԱՄՆ-ի ժողովրդի վրա տնտեսական ճնշումների մասին

5- Դիմադրության առանցքի հզորությունը՝ չնայած սահմանափակ ռեսուրսներին

X սոցիալական ցանցի ակտիվիստուհի, իրանցի տիկին Սաբերին բարձր է գնահատել դիմադրության առանցքի ուժը և գրել. -Իրաքի Հեզբոլլահը, Անսար Ալլահը և Հաշդ ալ Շաաբին չունեն Ուկրաինային Միացյալ Նահանգների տրամադրած ֆինանսական աջակցության նույնիսկ մեկ հազարերորդը, սակայն նրանց դաշույնները խրվել են թշնամու սրտի մեջ. Եթե ​​նրանց նման դրամական աջակցություն ցուցաբերվեր,  ԱՄՆ-ից ու Իսրայելից ոչինչ մնացած չէր լինի։

6. Ամերիկայի կողմից Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ֆինանսական ռեսուրսների չարաշահումը Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար

X ցանցի իրանցի օգտատերերից Բիժան Սոհրաբին մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմում Եվրոպային և ՆԱՏՕ-ին չարաշահելու մեջ և գրել.
-Ամերիկան ​​ցանկանում է պատերազմել Եվրոպայի հաշվին՝ ի դեմս ՆԱՏՕ-ի և վերահսկել Ռուսաստանին ու Չինաստանին, բայց Եվրոպան կամ առնվազն ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը չունեն տնտեսական ուժ ԱՄՆ-ին աջակցելու համար։
Նրանք արդեն իրենց զրկել են ռուսական մեծ շուկայից ու լիովին չեն օգտվում ռուսական գազից։ Անհայտ է նաև Ուկրաինայի պատերազմի ավարտը։

«Բիժան Սոհրաբիի» թվիթի պատկերը՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար Ամերիկայի կողմից եվրոպայի և ՆԱՏՕ-ի ֆինանսական ռեսուրսների չարաշահման մասին

7. Արեւմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության անարդյունավետությունը

X սոցցանցի ռուսալեզու օգտատերերից «Դանիել Գրիբովը» Ուկրաինայի պատերազմն անարդյունավետ է որակել այս երկրի բնակչության համար և գրել. «Պատերազմի երկու տարիների ընթացքում Արևմուտքը Ուկրաինային խոստացել է մոտ 250 միլիարդ եվրո, և այս գումարի գրեթե երեք քառորդն արդեն հատկացվել է։ Ո՞րն է եղել Ուկրաինայի ձեռքբերումը. ոչինչ. Այսպիսով, այս օգնությունը շուտով կդադարի։

Այս ռուս օգտատիրոջ թվիթը Ուկրաինային արևմտյան օգնության անարդյունավետության մասին

8. Ուկրաինան Ռուսաստանի հետ Արեւմուտքի թշնամության զոհն է

X սոցցանցի մեկ այլ ռուսալեզու ակտիվիստ՝ ի պատասխան այս ցանցի մեկ այլ օգտատիրոջ՝ Արեւմուտքի եւ Ուկրաինայի վերաբերյալ գրառմանը, գրել է.
-Դուք ամերիկյան քարոզչության զոհն եք։ Այն ամենը, ինչ ռուսները ցույց են տալիս, այն է, ինչով Արևմուտքը զինել է Ուկրաինան ավելի քան 20 տարի, և Ուկրաինան ու Արևմուտքն են, որ շատ ավելին են կորցրել, ոչ թե Ռուսաստանը:

Այս ռուս օգտատիրոջ թվիը

9. Ուկրաինայում պատերազմը շարունակելու Արեւմուտքի ցանկությունը

X սոցցանցի ակտիվիստներից Եկատերինա Յուդինան նշելով, որ Արեւմուտքը ցանկանում է Ուկրաինայի պատերազմը շարունակվի, գրել է.
Ոչ ոք չի լսի, որովհետև ոչ Արևմուտքը, ոչ Ուկրաինան ընդհանրապես չեն ցանկանում լուծել հակամարտությունը։

Եկատերինա Յուդինայի թվիթը՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու Արևմուտքի ցանկության մասին

10. Ռուսաստանի պաշտպանական մեծ հզորությունը Արեւմուտքի դեմ

X սոցիալական ցանցի մեկ այլ ռուսալեզու օգտատեր շատ բարձր է գնահատել Ռուսաստանի պաշտպանական հզորությունը Արեւմուտքի դեմ եւ գրել.

-Ռուսաստանը մեկ հարվածը կպատասխանի տասը հարվածով. Ուկրաինան և Ամերիկան ​​դատապարտված են ձախողման.
Իտալական IL Fatto Quotidiano թերթը գրում է. -ԱՄՆ-ն հերթական անգամ «օգնություն» է հատկացրել Ուկրաինային՝ երկարաձգելով Ռուսաստանի հետ անիմաստ հակամարտությունը։
Արեւմուտքն այս դիմակայությունում անպայման պարտվելու է։

Այս ռուսալեզու օգտատիրոջ թվիթը

11. ԱՄՆ-ն աշխարհում անկարգությունների պատճառը

X սոցցանցի մեկ այլ օգտատեր համաշխարհային անկարգությունների պատճառ է համարել ԱՄՆ-ին ​​և գրել.
-Սա ցույց է տալիս, թե որքան խելագար է Արևմուտքը:
Ամերիկան, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կանգնած են Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի, Լիբիայի և Հարավսլավիայի (անկարգությունների) հետևում և այսօրվանից մեծ քանակությամբ զենք են առաքելու Ուկրաինա և Իսրայել։
Ռուսաստանին օգնելու համար Չինաստանին ուղղված նրանց քննադատությունը, Արևմուտքի ղեկավարների խելահեղ լինելու մասին է վկայում։

Այս օգտատիրոջ թվիթը համաշխարհային անկարգությունների մեջ ԱՄՆ-ի դերի մասին

 

Պիտակ