Մայիս 23, 2024 10:58 Asia/Tehran
  • Անգլիացի լրագրողը դիմել է Արևմուտքի ժողովրդին. Այն, ինչ նրանք ձեզ ասել են Ռայիսիին չսիրելու մասին, սուտ է

Անդրադառնալով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության արարողությանը միլիոնավոր իրանցիների ներկայությանն անգլիացի գրող և լրագրող Ռիչարդ Մեդհարսթը քննադատել է արևմտյան լրատվամիջոցներում Ռայիսիի մասին կեղծ լուրերի տարածումը։

X-ում արած գրառման մեջ Մեդհարսթը նշել է.«Ես Թեհրանում մասնակցեցի Իրանի նախագահի վերջին հրաեշտի արարողությանը։ Միլիոնավոր մարդիկ մասնակցում էին այդ արարողությանը։  Այն, ինչ ձեզ ասել են արևմտյան լրատվամիջոցներն Իրանում նախագահի նկատմամբ «ատելության» մասին, սուտ է։ Նրա մահը կորուստ է ողջ աշխարհի համար»։

Երեկ Թեհրանում կայացավ Էբրահիմ Ռայիսիի վերջին հրաժեշտի արարողությունը։

Էբրահիմ Ռայիսին, Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը և նրանց ուղեկցող  պատվիրակության անդամները կիրակի օրը մասնակցել էին Ադրբեջանի հետ սահմանին կառուցված «Քիզ-Քալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը։ Վերադարձին նախագահին և նրա ուղեկցներին, այդ թվում՝ ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Վարզեղան շրջանում, ինչի հետևանքով ուղղաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել էին։

 

Պիտակ