Մայիս 07, 2024 18:13 Asia/Tehran
  • Սուտ խոսիր ու սպառնա․  ընտրված թվիթներ, որոնք նախատում են իսրայելական քարոզչությունը

X սոցցանցի մի օգտատերի խոսքերով՝ սա իսրայելական և սիոնիստական ​​քարոզչության մեթոդաբանությունն է. Երբ ճնշման տակ են հայտնվում՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունը հետաքննելու կամ խոստովանելու համար, նրանք ասում են, որ կհետաքննեն, իսկ երբ ճնշումը նվազում է, լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները դիմում են այլ ճգնաժամերի և հանցագործությունների, և հետաքննություն երբեք էլ չի կատարվում:

Այսօր պրոպագանդան մեդիա և լրատվական մոտեցում է, որը հիմնված է խաբեության, վախի և խրախուսման վրա: Այս համատեքստում X սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր իրենց թվիթերում քննարկել են իսրայելցիների պրոպագանդան աշխարհի ժողովուրդների և պաղեստինցիների հետ վերաբերվելու մասին, որոնցից մի քանիսը մենք այստեղ կդիտարկենք.

 

1. Ամերիկայի համագործակցությունը Իսրայելի քարոզչության հետ

Մեդիա ակտիվիստ S․L․ Kanthan-ը թվիթերում մատնանշել է Ամերիկայի համագործակցությունը ​​Իսրայելի քարոզչության հետ:

Նա գրել է.

«Եթե ​​դուք օգտագործում եք արտահայտություններ, ինչպիսին է «գետից ծով» արտահայտությունը կամ կրում եք պաղեստինյան գլխաշոր, ապա դուք ահաբեկիչ եք:

Սա իսրայելական քարոզչության ու պրոպագանդայի օրինակ է, որը ներթափանցել է ամերիկյան գործադիր մարմինների մեջ»։

Kanthan-ի թվիթը Իսրայելի քարոզչության հետ Ամերիկայի համագործակցության մասին

 

2. Իսրայելի կողմից մշակութային հիշողության չարաշահումը քարոզչության համար

 X սոցիալական ցանցի ակտիվիստը Julia-ն իր գրառման մեջ մատնանշել է Իսրայելի կողմից մշակութային հիշողության չարաշահումը՝ քարոզչությունը խթանելու համար։

Ջուլիան գրել է.

«Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ հրեա գրող Յան Լուստիկի «Կորած պարադիգմը» աշխատությունը: Նա մի գլուխ է նվիրում այն, ինչին նա անվանում է «Հոլոքաստիա», մի մեթոդ, որտեղ Իսրայելի կառավարությունն Հոլոքոստի մշակութային հիշողությունը և հոգեկան տրավման օգտագործում է պաղեստինցիների դեմ իր քարոզչությունն ու պրոպագանդան խթանելու համար»:

Ջուլիայի թվիթը Իսրայելի կողմից մշակութային հիշողության չարաշահման մասին՝ քարոզչությունը խթանելու համար

 

3. Իսրայելի սուտը պաղեստինյան ինթիֆադայի մասին

Օմար Ալ-Ֆարես (El Fares) անունով օգտատերը թվիթում վերլուծել է Իսրայելի սուտը պաղեստինյան ինթիֆադայի մասին։

Նա գրել է.

«Ծեր Մորգան, խնդրում եմ, ասա մեզ...

Ինթիֆադան, ինչպես ասում է իսրայելական քարոզչությունը, չի նշանակում «շրջել և սպանել հրեաներին», այլ արաբերենում նշանակում է «ցնցել», ընդորում այն ժամանակ, երբ պաղեստինցիները ոտքի կանգնեցին օկուպացիայի դեմ։ Ինչպես 1987 թվականին առաջին ինթիֆադան, որն իրականացվեց խաղաղ ճանապարհով պաղեստինցիների կողմից, սակայն Իսրայելը դաժանորեն վերաբերվեց դրա հետ»։

 

Օմար ալ-Ֆարեսի թվիթը պաղեստինյան ինթիֆադայի վերաբերյալ Իսրայելի ստի մասին

 

4. Իսրայելի ռեժիմի քարոզչական ռազմավարության ձախողումը

Սոցիալական ցանցի ակտիվիստ Ռիկարդո Դամիյանը թվիթերում գրել է, որ Իսրայելի ռեժիմի քարոզչական ռազմավարությունը ձախողվում է։

Նա գրել է.

 

«Ասա Վինստանլին ասում է, որ փոխադարձ բողոքի ցույցերի ծավալը ցույց է տալիս, որ Իսրայելի ռեժիմի քարոզչական ռազմավարությունը ձախողվում է»:

 

Ռիկարդոյի թվիթը Իսրայելի ռեժիմի քարոզչական ռազմավարության ձախողման մասին

 

5. Իսրայելի քարոզչությունն Ամերիկայում ժողովրդավարության անկման պատճառն է

Ամերիկացի ձեռնարկատեր Sigma Mindset-ը թվիթերում մատնանշել է Ամերիկայի ժողովրդավարության անկումը՝ Իսրայելի քարոզչության պայմաններում:

Նա գրել է.

 

«Արդյոք Նյու Յորքի ոստիկանությունը այժմ քարոզչություն է անում Իսրայելի համար: Ինձ թվում է, որ ականատեսն եմ ժողովրդավարության քայքայմանը»։

 

Sigma-ի թվիթը Ամերիկայում ժողովրդավարության անկման պատճառի մասին

 

6. Սիոնիստների ստախոսությունը հանցագործությունների հետաքննության վերաբերյալ

Ամերիկացի գրող Ռամի Ջի․ Խուրին (Rami G. Khouri) վերլուծել է սիոնիստների ստերը։

Նա գրել է.

«Սա իսրայելական և սիոնիստական ​​քարոզչության մեթոդաբանությունն է. Երբ ճնշման տակ են հայտնվում՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունը հետաքննելու կամ խոստովանելու համար, նրանք ասում են, որ կհետաքննեն, իսկ երբ ճնշումը նվազում է, լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները դիմում են այլ ճգնաժամերի և հանցագործությունների, և հետաքննությունը երբեք էլ չի կատարվում:

Ռամիի թվիթը՝ հանցագործությունների հետաքննության մասին սիոնիստների ստախոսության մասին

 

7. Ամերիկայի աջ թեւի ուրախությունը իսրայելական քարոզչության պատճառով

Քաղաքական վերլուծաբան Նունո Մարկեսը (Nuno Marques) քննադատել է ԱՄՆ-ի աջ թևի ուրախությունը պաղեստինամետ ուսանողների ձերբակալության կապակցությամբ։

Նա գրել է.

«Ամերիկյան աջ թեւը անհեթեթություն է. Նրանք բառիս բուն իմաստով տոնում են ամերիկացի ուսանողների ձերբակալությունը իսրայելական քարոզչության համար»։

 

Մարկեսի թվիթը իսրայելական քարոզչությունից ամերիկյան աջ թեւի ուրախության մասին

 

8. Երեխա այրելու մասին Իսրայելի կեղծ քարոզչությունը

Սոցիալական ցանցի ակտիվիստ Մոհամմադ Օսման Ալին Քալան (Mohamed Osman Alin, Cala)  թվիթերում մատնանշել է Իսրայելի կեղծ քարոզչությունը։

Նա գրել է.

«Իսրայելական քարոզչությունն է հորինել «Երեխաներին (...) դրեցին ջեռոցներում և ողջ-ողջ այրեցին» առասպելը, սակայն Ջիբութիից մի աղջիկ, ով ծաղրում էր Հոլոքոստի այս ապաշնորհ ընդօրինակումը, դատապարտվեց ազատազրկման՝ «հակասեմիտիզմի» մեղադրանքով»:

 

Մոհամմադ Օսմանի թվիթը երեխաների այրման մասին Իսրայելի շինծու քարոզչության մասին

 

9. Զգոնություն Իսրայելի քարոզչության դեմ

Ղասսան (Ghassan) անունով պաղեստինցի օգտատերն ընդգծել է իսրայելական քարոզչության դեմ զգոն լինելու անհրաժեշտությունը։

Ղասսանը գրել է.

 

«Թույլ մի տվեք, որ Սիոնիստական ​​ռեժիմի քարոզչությունը ձեզ մոլորեցնի. Ռաֆահի վրա ռազմական հարձակումն այս պահին ընթանում է։ Անցած գիշեր Իսրայելի ավիահարվածների հետևանքով ավերվել է 11 տուն, ավելի քան 20 մարդ զոհվել է»։

 

Ղասսանի թվիթը՝ Իսրայելի քարոզչության դեմ զգոնության մասին

 

10. Իսրայելի ստերի կրկնությունը BBC-ի կողմից

Մեդիաակտիվիստ Սիմեոն Վարդլեն (Simeon Wardle) քննադատել է BBC-ի կողմից Իսրայելի ստերի կրկնությունը։

Նա գրել է.

 

«BBC-ն ի սկզբանե կրկնել է Իսրայելի ստերը և հրաժարվել ցանկացած լրագրողական ազնվությունից: Լրատվամիջոցների դասը, մեծ հաշվով, գրավված է կոնֆորմիստների կողմից, որոնք իրենց հերթին պարում է կենտրոնական պրոպագանդայի նվագի տակ: Սրանք էլ սովորաբար հովանավորվում են այն մարդկանց կողմից, ովքեր շահում են պատերազմից»:

Սիմեոն Վարդլեի թվիթը BBC-ի կողմից Իսրայելի ստերը կրկնելու մասին

 

11. Իսրայելի քարոզչությունը չի կարող թաքցնել պաղեստինցիների կոտորածը

Դադդհինի (Daddhini) անունով սոցիալական ցանցի օգտատերերից մեկը նշել է, որ Իսրայելի հանցագործությունները չեն կարող քողարկվել՝ չնայած այս ռեժիմի քարոզչությանը։

Նա գրել է.

«Իսրայելական քարոզչությունը չի կարող թաքցնել այն փաստը, որ սպանվել է 34 հազար մարդ՝ կին, եղբայր, որդի, դուստր. Հինդը (Hind) ընդամենը 6 տարեկան էր, երբ իր մոտակայքում իր ընտանիքի մահվան ականատեսը եղավ: Նա արժանի էր կյանքի, և ամենավատ զգացումն այն է, երբ հասկանում  ենք, որ իր պատմությունը եզակի է: Նրա նման հազարավոր մարդիկ են զոհվել»։

 

Դադդհինի թվիթը սիոնիստների քողարկումների մասին

 

12. Ամերիկան ​​և Եվրամիությունը դեռևս տառապում են Իսրայելի պրոպագանդայով

Սամ (Sam) անունով քաղաքական ակտիվիստը քննադատել է ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իսրայելի հանցագործությունների անտեսումը։

Նա գրել է.

«Կոլումբիայի համալսարանի ուսանողները, ըստ երևույթին, տեսնում են իսրայելական քարոզչությունից այն կողմը․ ԱՄՆ-ին և ԵՄ-ին դեռևս 7 ամիս է պետք այդ ամենը հասկանալու համար»:

 

Սամի թվիթը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իսրայելի հանցագործությունների անտեսման վերաբերյալ

 

 

Պիտակ