Մայիս 01, 2024 18:27 Asia/Tehran
  • ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն ուզում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության արդյունքները և նախանշվել են գործակցության նոր ոլորտները։

Կողմերը համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը և նախանշել 2025 թվականի գործակցության հեռանկարները։

Հանդիպման շրջանակում Արթուր Երոյանն առանձնազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգային համագործակցության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դաչան Տիբերիուի Շերբանի հետ։

 

Պիտակ