Ցույցեր ԱՄՆ-ում՝ Իսրայելի հանցագործությունների դեմ բողոքող զինվորականի հիշատակը հարգելու համար
(last modified Tue, 27 Feb 2024 15:11:22 GMT )
Փետրվար 27, 2024 18:41 Asia/Tehran

Վաշինգտոնի, Լոս Անջելեսի և ամերիկյան մի շարք այլ քաղաքների բնակիչները ցույց են անցկացրել՝ ի հարգանք Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար ինքնահրկիզված ամերիկացի զինվորի հիշատակին։

Պաղեստինի աջակիցները հավաքվել են Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան դիմաց, որտեղ 25-ամյա ամերիկացի օդաչու Ահարոն Բուշնելն ինքնահրկիզվել է՝ բողոքելով Գազայում պաղեստինցիների ցեղասպանության դեմ։

Որոշ հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Fox 5»-ը և «Al-Mayadeen»-ը, հրապարակել են կադրեր՝  Լոս Անջելեսում Սիոնիստական ռեժիմի ​​հյուպատոսության դիմաց Պաղեստինին աջակցող և ցեղասպանության դեմ հանդես եկող ամերիկացի զինվորի մահվան դեմ բողոքի ցույցից։

Բուշնելի բողոքի ակցիայից հետո ճնշումը մեծացել է ԱՄՆ կառավարության վրա՝ Գազայի հատվածում կրակի ամբողջական դադարեցմանը աջակցելու համար։

Այն դեպքում երբ Միացյալ Նահանգները մարդասիրական ժեստերով փորձում է նվազեցնել հասարակական կարծիքի ճնշումը Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպան պատերազմին իր անմիջական մասնակցության պատճառով , անցյալ երեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները պաշտպանելու նպատակով  Միացյալ Նահանգները երրորդ անգամ վետո դրեց Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու բանաձևի վրա։ 

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման սկզբից ի վեր նահատակվել է մոտ 30 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են, իսկ շուրջ 70 հազար պաղեստինցի վիրավորվել է։