Պաղեստինամետ ցուցարարներն ընդհատել են ԱՄՆ առաջին տիկնոջ ելույթը
https://parstoday.ir/hy/news/world-i214786-Պաղեստինամետ_ցուցարարներն_ընդհատել_են_ԱՄՆ_առաջին_տիկնոջ_ելույթը
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը չի կարողացել ելույթ ունենալ «Կանայք հանուն Բայդեն-Հարիսի» իր շրջագայության երկրորդ փուլի ժամանակ, երբ պաղեստինամետ ցուցարարները չորս անգամ անընդմեջ ընդհատել են նրա ելույթը, հայտնել է NBC News-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2024 14:04 Asia/Tehran
  •  Պաղեստինամետ ցուցարարներն ընդհատել են ԱՄՆ առաջին տիկնոջ ելույթը

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը չի կարողացել ելույթ ունենալ «Կանայք հանուն Բայդեն-Հարիսի» իր շրջագայության երկրորդ փուլի ժամանակ, երբ պաղեստինամետ ցուցարարները չորս անգամ անընդմեջ ընդհատել են նրա ելույթը, հայտնել է NBC News-ը։

«Սա ցեղասպանություն է, Ջիլ»,- Թուսոնում  գոչել է  չորս ցուցարարներից մեկը, երբ նրան բռնի ուժով հեռացրել են անվտանգության աշխատակիցները:

Ակնկալվում էր, որ առաջին տիկնոջ ելույթը կկենտրոնանա կանանց խնդիրների վրա, ներառյալ աբորտի իրավունքը, որը կարող է նոյեմբերին քվեարկության դրվել Արիզոնայում:

«Ծայրահեղական հանրապետականները՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ընդունում են օրենքներ, որոնք թույլ չեն տալիս կանանց ստանալ իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը, ներառյալ ԷԿՈ-ն»,- ասել է Ջիլ Բայդենը:

Բայց նրա ելույթից 13 վայրկյան անց ձայն է տվել առաջին ցուցարարը։

Երկու րոպե չանցած նրան հետևել է երկրորդը:

Եվ հենց որ նա սկսել է թափ հավաքել իր ելույթում, երրորդ ցուցարարն է գոռացել։

Քիչ հետո ԱՄՆ առաջին տիկինը հայտնել է, որ ստիպված է շուտով մեկնել։

«Նևադայի փոթորկային քամին  խանգարում է իմ ճանապարհորդությանը», - ավելացրել է նա անմիջապես այն բանից հետո, երբ ցուցարարին դուրս են բերել կինոթատրոնից: