Հրվ. Կորեան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են սկսել
Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են Freedom Shield զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մարտի 14-ը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը
Դրանց ընթացքում կիրականացվեն գործողություններ ցամաքում, ծովում, օդում և կիբերտարածությունում, ինչպես նաև կմաշակվի «տիեզերական միջոցների» օգտագործումը՝ թշնամու միջուկային ուժերին արձագանքելու համար։
Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լի Սուն Յունգն ավելի վաղ հայտնել էր, որ զորավարժությունների ընթացքում կմշակվի հյուսիսկորեական թևավոր հրթիռների հայտնաբերման և որսման գործողություն:
Տարեսկզբին Հյուսիսային Կորեան փորձարկել է «Հվասալ-2» և «Պուլխվասալ-3-31» թևավոր հրթիռները, ինչպես նաև «Պադասուրի-6» հականավային հրթիռը, ինչը խիստ անհանգստացրել է Հարավային Կորեային:
tert.am