Կոնգոյում նավերի բախման հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i21496-Կոնգոյում_նավերի_բախման_հետեւանքով_մի_քանի_տասնյակ_մարդ_է_զոհվել
Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում Մաի Նդոմբե լճում երկու նավերի բախման հետեւանքով առնվազն 27 մարդ է զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2016 05:34 Asia/Tehran
  • Կոնգոյում նավերի բախման հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում Մաի Նդոմբե լճում երկու նավերի բախման հետեւանքով առնվազն 27 մարդ է զոհվել:

Այս մասին հաղորդում է տեղական Okapi ռադիոկայանը՝ վկայակոչելով Մաի Նդոմբեի նահանգապետի տեղակալ Մասամբա Մալիքին:

Աղբյուրի փոխանցմամբ, նավերը բախվել են խիտ մառախուղի հետեւանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով, ինչի արդյունքում դրանցից մեկը շրջվել է: Մալիքի խոսքով, խորտակված նավում շուրջ 100 մարդ է եղել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեպքի վայր բժիշկներ եւ տեղական իշխանության ներկայացուցիչներ են մեկնել: