Կոնգոյում ՄԱԿ¬ի առաքելության վրա հարձակման հետևանքով 14 խաղաղապահ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i78117-Կոնգոյում_ՄԱԿ_ի_առաքելության_վրա_հարձակման_հետևանքով_14_խաղաղապահ_է_զոհվել
Կոնգոյում ՄԱԿ¬ի առաքելության վրա հարձակման հետևանքով զոհվել է 14 խաղաղապահ և Կոնգոյի բանակի 5 զինծառայող:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2017 19:54 Asia/Tehran
  • Կոնգոյում ՄԱԿ¬ի առաքելության վրա հարձակման հետևանքով 14 խաղաղապահ է զոհվել

Կոնգոյում ՄԱԿ¬ի առաքելության վրա հարձակման հետևանքով զոհվել է 14 խաղաղապահ և Կոնգոյի բանակի 5 զինծառայող:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»­-ն: Հարձակման հետևանքով ևս 53 խաղաղապահ վիրավորում է ստացել: «2017-թ. դեկտեմբերի 7-­ին հավանաբար ապստամբ ուժերի կողմից հարձակման է ենթարկվել Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում ՄԱԿ­ -ի խաղաղապահ առաքելության բազան: Բախումներ են տեղի ունեցել գրոհայինների, ՄԱԿ-­ի խաղաղապահ ուժերի և Կոնգոյի զինված ուժերի միջև: Բախումների հետևանքով զոհվել է 14 խաղաղապահ և 5 զինծառայող: 53 խաղաղապահ վիրավորում է ստացել»,­ ասված է Կոնգոյում ՄԱԿ-­ի խաղաղապահ առաքելության տարածած հաղորդագրության մեջ: Զոհերի և վիրավորների ազգության և քաղաքացիության մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Armenpress.am