Կոնգո․ Զոհերի գլուխները կտրում են ու արյունը խմում, որպեսզի անխոցելի դառնան
ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ազգային հողի վրա բարբարոսական սպանությունների մեջ մեղադրվող երկու խմբավորումների մասին, հայտնում է Newsru-ն։
«Քամուինա Նսապու» խմբավորման անդամները, որը հիմնականոմ անչափահասներից է բաղկացած, կտրում են զոհերի գլուխները ու ըստ փրկվածների պնդումների՝ խմում նրանց արյունը, անխոցելի դառնալու համար։ «Բանա մուրա» աշխարհազորում, ըստ բազմաթիվ զոհերի ու ականատեսների պատմածների, կան կախարդներ, որոքն չեզոքացնում են «Կումուինե Նսապու»-ի կախարդանքը։
Զեկույցը, որը վկայակոչում է Reuters-ը, ցույց է տալիս,, որ մարդկության դեմ հանցագործություններին մասնակցել են երեխաներ։ Զեկույցը հիմնված է Կոնգոյից Անգոլա փախած ականատեսների վկայությունների վրա։
ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնի խոսքով, այդ ցուցմունքները պետք է նախազգուշացում ծառայեն Կոնգոյի ղեկավարության համար, որը պետք է թույլ չտա, որ բռնությունները վերածվեն ավելի լայնածավալ էթնիկ զտումների։
«Կումուինե Նսապու» աշխարհազորայինների խումբը, որը դիմակայում է Կոնգոյի կառավարությանը, մեկ տարվա ընթացքում մահապատժի է ենթարկել 79 մարդու, ասվում է զեկույցում։ Հիմնականում երեխաների, որոնցից մի քանիսը նույնիսկ յոթ տարեկան չկային։
Հանցագործություններին մասնակցել են նաեւ զինվորականներ, որոնք պատասխանատու են օրինակ հունիսի 10-ին Ջիբոկո գյուղում եկեղեցում հրաձգություն սկսելու համար, որի հետեւանքով զոհվել էին 90 ծխականներից 60-ը։
Մյուս դեպքերում զոհերի գլուխներն էին կտրում կամ ողջակիզում։ Զեկույցում նկարագրված է թե ինչպես է նոր ծննդաբերած կնոջը բռնաբարել հրացանի կոթով։Ականատեսներից մեկի խոսքով, գյուղի վրա «Բանա Մուրա»-ի հարձակումից հետո, ինքը 45 գլխատված մարմին է հողին հանձնել։
Զեկույցում նշված է, որ Կասաի տարածաշրջանում հայտնաբերվել են 80 զանգվածային գերեզմաններ։
News.am