Բախումներ Կոնգոյում․ միջէթնիկական թշնամությանը զոհ է գնացել 26 մարդ
Փետրվար 04, 2018 19:17 Asia/Tehran
Կոնգոյում միջէթնիկական թշնամության հողի վրա բախումներ են տեղի ունեցել, զոհվել է առնվազն 26 մարդ, հաղորդում է Xinhua News-ը։
Հաղորդման համաձայն՝ կռիվներ են ընթացել Իտուրի նահանգում (երկրի արեւելքում) Բունիա քաղաքից ոչ հեռու։ Լենդու ազգության ներկայացուցիչները հարձակվել են Հեմա ազգության ներկայացուցիչների բնակավայրի վրա։Նահանգի կառավարության տվյալներով՝ այրվել են մի քանի տներ։
Հիշեցնենք, որ հունվարին երկրում բողոքի ցույցեր էին ծավալվել նախագահական ընտրությունների չեղարկման պատճառով։
News.am
Պիտակ