ԱՄՆ Սենատում դեմոկրատները հրաժարվել են լսել Նեթանյահուի ելույթը. ԶԼՄ–ներ
https://parstoday.ir/hy/news/world-i215566-ԱՄՆ_Սենատում_դեմոկրատները_հրաժարվել_են_լսել_Նեթանյահուի_ելույթը._ԶԼՄ_ներ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկացել է ելույթ ունենալ ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության առջև, սակայն մերժում է ստացել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Punchbowl News պարբերականը, արդյունքում նա կսահմանափակվի հանրապետականներին ուղղված դիմումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2024 08:31 Asia/Tehran
  • ԱՄՆ Սենատում դեմոկրատները հրաժարվել են լսել Նեթանյահուի ելույթը. ԶԼՄ–ներ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկացել է ելույթ ունենալ ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության առջև, սակայն մերժում է ստացել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Punchbowl News պարբերականը, արդյունքում նա կսահմանափակվի հանրապետականներին ուղղված դիմումով:

Նշվում է, որ Իսրայելի վարչապետին մերժել է Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի առաջնորդը մոլորվել է, և իսրայելցիները պետք է արտահերթ ընտրություններ անցկացնեն, որպեսզի ազատվեն աջ-կրոնական կոալիցիայից:

«Նեթանյահուն խնդրել է ելույթ ունենալ Սենատում դեմոկրատական խմբակցության առջև...Շումերը մերժել է՝ հայտարարելով, որ նման խոսակցությունները չպետք է վարել կուսակցական ոճով»,– ասված է հրապարակման մեջ։

Այսօր նախատեսված էր, որ Իսրայելի վարչապետը պետք է հանդիպում ունենար իր լավ բարեկամ հանրապետական սենատորների հետ, որոնք համաձայնել են լսել նրան իրենց ավանդական ճաշկերույթի ընթացքում:

Նեթանյահուի հարաբերությունները ԱՄՆ–ում իշխող դեմոկրատների հետ լարվել են Գազայի հատվածում պատերազմի պատճառով։ Բախվելով երկրի ներսում և միջազգային ասպարեզում աճող դժգոհություններին՝ Ջո Բայդենի վարչակազմը բացահայտորեն քննադատում է Իսրայելի կառավարությանը քաղաքացիական կորուստների համար, թեև շարունակում է նրան ռազմական օգնություն և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել:

Իսրայելը Պաղեստինի տարածքի ռմբակոծությունները սկսել է 2023 թ. հոկտեմբերի 7–ին,  որի հետևանքով զոհվել է 1200 մարդ: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումը հանգեցրել է գրեթե 2,3 միլիոն մարդու տեղահանման, առաջացրել է սովի ճգնաժամ, հողին հավասարեցրել անկլավի մեծ մասը և խլել ավելի քան 31 հազար մարդու կյանք: Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները և պնդում, որ իր թիրախը ՀԱՄԱՍ–ն է, այլ ոչ թե քաղաքացիական անձինք:

armeniasputnik.am