Մակրոն․ Պաղեստինցիների բռնի տեղահանումը Ռաֆահից ռազմական հանցագործություն է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից պաղեստինցիների բռնի տեղահանումը համարվելու է ռազմական հանցագործություն։
ԻՌՆԱ-ն հղում անելով AFP-ին, հաղորդում է, որ հեռախոսազրույցում Մակրոնը մեկ անգամ ևս ընդգծել է, որ դեմ է Ռաֆահում Սիոնիստական ռեժիմի բանակի ցանկացած գործողության:
Մակրոնը խստորեն դատապարտել է Արևմտյան ափին 800 հեկտար պաղեստինյան հողատարածքները նոր բնակավայրերի համար գրավելու մասին Սիոնիստական ռեժիմի ուրբաթ օրվա հայտարարությունը։
Նա հավելել է, որ ծրագրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել բանաձեւի նախագիծ, որով պահանջելու է տևական հրադադար հաստատել Գազայում։
AFP-ի փոխանցմամբ՝ ավանաշինության քաղաքականության ընդլայնման շրջանակներում, Սիոնիստական ռեժիմը Հորդանան գետի արևմտյան ափին գրավել է 800 հեկտար պաղեստինյան հողատարածք։
ԻՌՆԱ-ն հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, հաղորդում է, որ Գազայում 170 օր շարունակվող պատերազմի զոհերի թիվը հասել է 32 հազար 226-ի։
Պատերազմում իր պարտությունը փոխհատուցելու և Դիմադրության գործողությունները դադարեցնելու համար, ռեժիմը փակել է Գազայի հատվածի անցումները և ռմբակոծում է այս տարածքը։