Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i216108-Գուտերեշը_դատապարտել_է_Իսրայելի_հարվածը_Դամասկոսում_Իրանի_հյուպատոսության_ուղղությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա՝ շեշտելով, որ պետք է հարգել դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2024 15:49 Asia/Tehran
  • Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա՝ շեշտելով, որ պետք է հարգել դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը։

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​հաստատության վրա իրականացված հարձակումը և անհանգստացած է զոհերի մասին հաղորդումներից», - ասել է Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը հաստատում է, որ դիվանագիտական ​​և հյուպատոսական տարածքների և անձնակազմի անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի բոլոր դեպքերում՝ միջազգային իրավունքին համապատասխան։

«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել հետագա էսկալացիայից: Նա զգուշացնում է, որ ցանկացած սխալ հաշվարկ կարող է հանգեցնել ավելի լայն հակամարտության առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում, ինչը կործանարար հետևանքներ կունենա խաղաղ բնակիչների համար, ովքեր արդեն աննախադեպ տառապանքներ են կրում Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում և ամբողջ Մերձավոր Արևելքում»,- ասել է Դյուժարիկը։