Financial Times. Իրանցիները վարպետացել են պատժամիջոցները շրջանցելու հարցում
Ապրիլ 21, 2024 12:24 Asia/Tehran
Financial Times-ը գրում է, որ վերջին 6 տարում Իրանի նավթի արտահանման ծավալը հասել է ամենաբարձր մակարդակին։
Vertexa ինստիտուտի վիճակագրական տվյալների համաձայն՝ Իրանը 2024 թվականի առաջին եռամսյակում օրական միջինը 1,56 մլն բարել նավթ է արտահանել, ինչը 2018 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Իրանի նավթի արտահանման աճը պայմանավորված է Չինաստանին «սև ոսկու» վաճառքի ծավալների աճով։