Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին
https://parstoday.ir/hy/news/world-i217016-Ռուսաստանը_հիմնարար_երկիր_է_Կովկասում_անվտանգության_ապահովման_տեսանկյունից._Ալիևը_Պուտինին
Բաքուն գոհ է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքից. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:«Արդեն ավելի քան երկու տարի մենք աշխատում ենք Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի շրջանակում, որը մենք ստորագրել ենք այստեղ՝ Կրեմլում, 2022-ի փետրվարին և որը մեր հարաբերությունների պրոգրեսիվ զարգացումը կանխորոշող գլխավոր քաղաքական փաստաթուղթն է...
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2024 14:22 Asia/Tehran
  • Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին

Բաքուն գոհ է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքից. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:«Արդեն ավելի քան երկու տարի մենք աշխատում ենք Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի շրջանակում, որը մենք ստորագրել ենք այստեղ՝ Կրեմլում, 2022-ի փետրվարին և որը մեր հարաբերությունների պրոգրեսիվ զարգացումը կանխորոշող գլխավոր քաղաքական փաստաթուղթն է...

Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են: Մենք ուրախ ենք՝ ինչպես են դրանք լուծվում: Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման և ավելի լայն աշխարհագրության տեսանկյունից»,- ասել է Ալիևը:Նրա խոսքով՝ Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությունից շատ բան է կախված: