Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i217118-Ադրբեջանում_կայացել_է_Իլհամ_Ալիևի_և_Ղրղզստանի_նախագահ_Սադիր_Ժապարովի_հանդիպումը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 24-ին պետական այցով ժամանել է Ադրբեջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2024 14:50 Asia/Tehran
  • Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 24-ին պետական այցով ժամանել է Ադրբեջան:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Ժապարովի և Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչին էլ հաջորդել է Ադրբեջանի և Ղրղզստանի միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստը:

Նիստից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն։  Երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ 18 փաստաթուղթ է ստորագրվել: