Իսրայել․ ԱՄՆ-ի սանձարձակ նախագիծը
70-ական թվականներից սկսած ԱՄՆ-ն եղել է Իսրայելի կեղծ ռեժիմի զարգացման ճարտարապետներից մեկը։
Վաշինգտոնը միլիոնավոր դոլարներ է հատկացրել Իսրայելի ամրապնդման ու կարողությունների մեծացման համար։ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող անսահման աջակցությունը տարօրինակ չէ։
Սակայն Արևմտյան Ասիայում լայնածավալ պատերազմի շեմին, այդ երկիրը պետք է իրեն հարց տա, թե ինչպե՞ս պետք է վարվել իր կողմից ստեղծված ագրեսիվ ռեժիմի հետ։ Քանի որ ի վերջո ռեժիմը վտանգելու է նաև ԱՄՆ-ի շահերը։ Մարդասիրության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները ծիծաղելի են, քանի որ այդ երկիրը մի կողմից մեղսակից է պաղեստինցիների դեմ հանցագործություններին, մյուս կողմից օդանավերով մարդասիրական օգնություն է ուղարկում Գազա։
ԱՄՆ-ն իր դիվանագիտական պատմության ընթացքւոմ աջակցել է գաղութատիրական ու բռնապետական տարբեր երկրների, սակայն Գազայի դեպքում այդ երկիրի դիրքորոշումը պայմանավոված է Իսրայելի հետ յուրահատուկ հարաբերություններով։
Նոամ Չամսկին ասում է, որ Իսրայելը ոչնչացրեց արաբական ազգայնականության հեռանկարը Արևմտյան Ասիայում և դարձավ ԱՄՆ-ի համար տարածաշրջանի ռեսուրսները թալանելու խողովակ: ԱՄՆ- Իսրայել դաշինքն այդ ժամանակից անփոփոխ է։
Հարձակումների ժամանակ Իսրայելը որևէ սահման չի ճանաչում։ Իսկ ԱՄՆ-ն քաջություն չունի հրապարակայնոեն հայտարարելու, որ ռեժիմը ռազմական հանցագործություններ է գործում։ Դա ցույց է տալիս, որ անգամ եթե ցանկանա, ԱՄՆ-ն չի կարող վերահսկել Իսրայելին։
Իսրայելն Արևմտյան Ասիայում միակ ժողովրդավարական երկիր համարելը դառը հեգնանք է, քանի որ ռեժիմն այսօր աշխարհի ամենադաժան ու անողոք ուժն է, որի նպատակն է պաղեստինցիներին վտարել իերնց հայրենիքից։
Համաշխարհային հանրությունը սխալն ու ճիշտը տարբերակում է միջազգային չափանիշներով։ Սակայն Իսրայելը հենց սկզբից խախտել է այդ կանոնները։ Իսկ երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարեց, որ Իսրայելը խախտել է մարդու միջազգային իրավունքները, կազմակերպության ու ռեժիմի միջև լարվածությունը մեծացավ։
Դա վկայում է, որ ՄԱԿ-ը չունի մեծ լծակներ Իսրայելի նման ռեժիմների վրա ազդելու համար, որոնք պատմականորեն հավատարիմ չեն եղել խաղաղության կոչերին: Միջազգային հանրության անկարողության արդյունքում, Իսրայելը շարունակում է պաղեստինցների նկատմամբ հանցագործությունները։ Պատերազմի յոթ ամիսների ընթացքում Իսրայելը սպանել է ավելի քան 34 հազար պաղեստինցիների, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են։