Ապրիլ 27, 2024 17:48 Asia/Tehran

Հակաիսրայելական բողոքի և Պաղեստինին աջակցության ալիքը բարձրացել է ամերիկյան համալսարանների շենքերում և   այս երկրի համալսարանների մեծ մասում տարածվելուց հետո, այն արդեն  տարածվում է աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի համալսարաններում:

ԱՄՆ-ի  և Եվրոպայի ոստիկանությունը հարձակվել է Իսրայելի հանցագործությունների դեմ հանդես եկող ուսանողների վրա և բռնությամբ ձերբակալել  հարյուրավոր ուսանողների։
 

Այսօր կեսօրին Թեհրանի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու անձնակազմը նույնպես հավաքվել էին Թեհրանի համալսարանի դիմաց  պաշտպանելու  ամերիկյան և եվրոպական համալսարանների ուսանողների ընդվզման և դատապարտելու պաղեստինամետ ուսանողներին ծեծի ենթարկելու ոստիկանության քայլերը։ 

Ըստ Tasnim լրատվական գործակալության, ամերիկացի փորձագետները համոզված են, որ Միացյալ Նահանգներում համալսարանական բողոքի շարժումը ընդգծեց Իսրայելի  վերաբերյալ սերունդների միջև գոյացած ճեղքը  և ցույց տվեց ողջ երկրում քաղաքական գործիչներին և  տնօրեններին  մարտահրավեր նետելու  երիտասարդների պատրաստակամությունը։

Չիկագոյի համալսարանի սոցիոլոգ՝ Աման Աբդոլ Հադին  Al Jazeera հեռուստաընկերությանն հայտնել է, որ երիտասարդներն ավելի ու ավելի են հիասթափվում ներքին և արտաքին քաղաքականության հարցերում տիրող ներկա վիճակից: «Կարծում եմ, որ ավագ սերնդի նկատմամբ իրական դժգոհություն կա»,- ասել է  նա: