Մայիս 02, 2024 18:29 Asia/Tehran
  •   Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում ընթացող հակաահաբեկչական զորավարժություններին։

Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Ռեվենկոն։

«Բելառուսական ռազմական պատվիրակությունը՝ զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Բասի գլխավորությամբ, մասնակցում է հրամանատարաշտաբային զորավարժություններին, որը տեղի է ունենում Թեհրանում»,- ասել է նա:

Պայմանավորվածությունը եղել է ապրիլի վերջին, Բելառուսի և Իրանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինի և Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հանդիպման արդյունքներով, որը տեղի էր ունեցել Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։

Բելառուսի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ Մինսկը և Թեհրանը շահագրգռված են ռազմական ոլորտում համագործակցության հետագա զարգացմամբ:

2023 թվականի հուլիսի վերջին՝ Թեհրանում կայացած հանդիպումից հետո, Խրենինը և Աշտիանին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր պաշտպանական գերատեսչությունների միջև և երկկողմ ռազմական համագործակցության պլան։

 

Պիտակ