Մայիս 05, 2024 11:10 Asia/Tehran
  • Պուլիտցերյան մրցանակի խորհուրդն աջակցություն է հայտնել ԱՄՆ-ում կայացած ուսանողական ցույցերը լուսաբանող ուսանողներին
    Պուլիտցերյան մրցանակի խորհուրդն աջակցություն է հայտնել ԱՄՆ-ում կայացած ուսանողական ցույցերը լուսաբանող ուսանողներին

Պուլիտցերյան մրցանակի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում աջակցություն է հայտնել ԱՄՆ-ում կայացած ուսանողական ցույցերը լուսաբանող ուսանողներին։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ լրագրողական ամենահեղինակավոր՝ Պուլիտցերյան մրցանակի խորհուրդը, որը տեղակայված է Կոլումբիայի համալսարանում, հարգանքի տուրք է մատուցել այն ուսանողներին, որոնք լուսաբանել են պաղեստինցիների աջակցության ցույցերը։


Հայտարարության մեջ ասված է․

«Մենք հավաքվել ենք՝ ընտրելու երկրի լավագույն  ու ամենահամարձակ լրագրողին և մեր հարգանքի տուրքն ենք հայտնում այն ուսանողներին, որ չնայած բոլոր ռիսկերին, լուսաբանում են համալսարանականների բողոքի ցույցերը։


Հայտարարության մեջ ասված է․

Մենք ցանկանում ենք ներկայացնել նաև Պուլիտցերյան մրցանակի տան՝ Կոլումբիայի համալսարանի համարձակ ուսանողների զեկույցները»։ 

 

Անդրադառնալով երեքշաբթի օրը բողոքի ցույցերը լուսաբանող ուսանողներին   Նյու Յորքոի ոստիկանություն կանչելուն, Պուլիտցերյան մրցանակի խորհուրդը բարձր է գնահատել այն ուսանողների աշխատանքը, ովքեր մամուլի ազատության ոգուն համահունչ և ծանր ու վտանգավոր պայմաններում, անտեսելով ձերբակալության վտանգը, լուսաբանել են ցույցերը։ 

Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան համալսարաններում բարձրացել է հակասիոնիստական բողոքի մեծ ալիք։ Շարժման մասնակիցները դատապարտում են Գազայում Իսրայելի ոճրագործությունները և իրենց աջակցությունը հայտնում պաղեստինցիներին։ 

Այս տարի կանցկացվի Պուլիտցերյան մրցանակի 180-րդ մրցանակաբաշխությունը։ Հաղթողների անունները հայտնի կդառնան մայիսի 6-ին, երկու անվանակարգերում՝ լրագրություն և գրականություն։