Մայիս 08, 2024 10:44 Asia/Tehran
  • Հոլանդացի փաստաբանները Նեթանյահուին ձերբակալելու հայց են ներկայացրել

Հոլանդացի մի խումբ փաստաբաններ Հաագայի դատարան ներկայացրած հայցով պահանջել են արձակել Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնայների ձերբակալության վճիռ։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998 թվականին հաստատված Հռոմի ստատուսի  հիման վրա՝ ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների գործերը քննելու նպատակով։ 

Իսրայելն ու ԱՄՆ-ն ստորագրել են Հռոմի ստատուսը, սակայն Միջազգային դատարանի անդամ չեն դարձել։  
Փետրվարին ՀԱՀ-ը Իսրայելի դեմ հայց ներկայացրեց Միջազգային քրեական դատարան, որից հետո դատարանը որոշում կայացրեց, որ «Սիոնիստական ռեժիմը պետք է իր գործողությունների ամենամսյա հաշվետվություն ներկայացնի դատարան»։ 

Սակայն ռեժիմը ոչ միայն անտեսում է այդ վճիռը, այլ շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Նեթանյահուի ռազմական մեքենան այս անգամ շարժվում է Ռաֆահի ուղղությամբ՝ իրականացնելու նոր հանցագործություններ։

Օրերս ԶԼՄ-ներում տարածվեցին լուրեր, որ Նեթանյահուի և իսրայելցի պաշտոնյաների վճիռն առաջիկայում կկայացվի։ Իսկ այդ հանգամանքը անասելի մեծ ճնշում է գործադրում Նեթանյահուի վրա և լրջորեն վնասելու է ռեժիմի միջազգային հեղինակությանը։ 

Նեթանյահուն փորձում է կանխել դատարանի վճռի արձակումը, փորձելով այդ հարցում ստանալ Բայդենի վարչակազմի աջակցությունը։ 
Օրերս Միջազգային քրեական դատարանի գրասենյակը  հայտարարել է, որ  հետաքննությունը շարունակվում է, հավելելով, որ դատարանը տեղյակ է Գազայի պատերազմի գործով  հետաքննության վերաբերյալ  պաշտոնական և ոչ պաշտոնական մտահոգություններին։

Գրասենյակը կոչ է արել խուսափել դատարանի պաշտոնյաներին սպառնալու և նրանց աշխատանքը խոչընդոտելուն ուղղված ջանքերը, հավելելով, որ դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը խարխլվում է, երբ առկա է հաշվեհարդարի սպառնալիք նրա պաշտոնյաների նկատմամբ։

Հայտարարության մեջ նաև ասված է, որ Հռոմի ստատուսի համաձայն՝ սպառնալիքը, նույնիսկ առանց գործողությունների, համարվում է հանցագործություն՝ արդարադատության իրականացման դեմ։  

Ավելի վաղ, տեղյակ աղբյուրները հայտնել էին, որ Միջազգային քրեական դատարանի դատախազը հանդիպել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող  Ալ-Շաֆա և  հարավում գտնվող Նասեր հիվանդանոցների բուժանձնակազմի հետ։

Տեղյակ աղբյուրները, խնդրելով չհրապարակել իրենց անունները, նշել են, որ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, բռնաբարությունների և ցեղասպանության վերաբերյալ հետաքննությանը զուգահեռ, դատարանը զբաղվում է նաև  հիվանդանոցներում տեղի ունեցած միջադեպերի հարցով։ 

ՀԱՀ  և Նիդերլանդների իրավաբանների գործողությունները պետք է օրինակ լինեն  այլ երկրների իրավաբանների համար, որպեսզի Նեթանյահուի և նրա ռեժիմի վրա ճնշում գործադրելով կանգնեցնեն նրանց մարդասպան մեքենան։

Al Jazeera   
Mehr լրատվական գործակալություն