Սիոնիստական ռեժիմը շարունակում է հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափի վրա
Սիոնիստական ռեժիմի ագրեսոր բանակը շարունակում է հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափին ապրող պաղեստինցիների տների վրա։
Palestine Network-ի փոխանցմամբ՝ սիոնիստական բանակը ձերբակալել է մի քանի պաղեստինցի երիտասարդների՝ ներխուժելով Ջենին քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Ֆակուա և Ջալբուն շրջաններ։ Քալքիլիե Քաղաքի Ջեյդի թաղամասի վրա հարձակման ժամանակ սիոնիստները ձերբակալել են մի քանի պաղեստինցիների, այդ թվում՝ ազատ արձակված բանտարկյալի և նրա կնոջը։
Սիոնիստ ավանաբնակները հարձակվել են նաև Ռամալլայի արևելքում գտնվող ալ-Մաղիր գյուղի պաղեստինցիների գյուղատնտեսական հողատարածքների և այգիների վրա և այրել նրանց ողջ բերքը։
Հարձակման ժամանակ պաղեստինյան դիմադրության ուժերը թիրախավորել են Նաբլուսի հարավում գտնվող Ջեբել Ջերզիմ անցակետը:
Al-Mayadeen-ը հաղորդում է, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Խան Յունիս քաղաքի հարավը, որը գտնվում է Գազայի հատվածից հարավ։
Ռեժիմը շարունակում է ռմբակոծել Գազան, մասնավորապես՝ Ջաբալիա ճամբարը և Ռաֆահ քաղաքը։
Առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող ալ Զավաիդայի արևելքում բնակելի տների ռմբակոծության ժամանակ։
Ռմբակոծության են ենթարկվել նաև Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Ջանինա թաղամասը և ալ-Մաղազի ճամբարը։ Դեյր ալ-Բալահի բնակելի թաղամասի ռմբակոծության հետևանքով կա առնվազն 20 զոհ, որոնց մարմինները տեղափոխվել են «Ալ-Աղսայի նահատակներ» հիվանդանոց։