ՀԱՄԱՍ-ի պաշտոնյա. ԱՄՆ-ն մեղսակից է պաղեստինցիների դեմ կատարվող հանցագործություններին
https://parstoday.ir/hy/news/world-i218066-ՀԱՄԱՍ_ի_պաշտոնյա._ԱՄՆ_ն_մեղսակից_է_պաղեստինցիների_դեմ_կատարվող_հանցագործություններին
ՀԱՄԱՍ-ի արտասահմանյան քաղաքական գրասենյակի ղեկավար Սամի Աբու Զահարին ասել է, որ ԱՄՆ-ն մեղսակից է պաղեստինցիների դեմ կատարվող հանցագործությունների համար։ Նա նշել է, որ օկուպանտներին զենք ու տեխնիկա տրամադրելով, Վաշինգտոնը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմի շարունակման համար։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2024 05:45 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ի պաշտոնյա. ԱՄՆ-ն մեղսակից է պաղեստինցիների դեմ կատարվող հանցագործություններին

ՀԱՄԱՍ-ի արտասահմանյան քաղաքական գրասենյակի ղեկավար Սամի Աբու Զահարին ասել է, որ ԱՄՆ-ն մեղսակից է պաղեստինցիների դեմ կատարվող հանցագործությունների համար։ Նա նշել է, որ օկուպանտներին զենք ու տեխնիկա տրամադրելով, Վաշինգտոնը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմի շարունակման համար։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների լիակատար աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդ է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։
Այս հանցագործությունների նկատմամբ համաշխարհային լռության պայմաններում, ռեժիմը շարունակում է սպանել պաղեստինցի երեխաներին ու կանանց։  Մինչ այժմ Գազայի պատերազմում զոհվել է ավելի քան 35 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 79 հազարը։  
Al Jazeera TV-ի փոխանցմամբ՝ քննադատելով ԱՄՆ-ի և Արևմուտքի համակողմանի աջակցությունը պաղեստինցիների դեմ Իսրայելի կեղծ ռեժիմի հանցագործություններին, Սամի Աբու Զահարին ասել է․ «Մենք դեմ ենք Գազայի հատվածում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությանը»։ 
Նա նշել է․ «Սիոնիստ օկուպանտները չեն ցանկանում համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Եթե պատերազմը շարունակվի, «Ղասեմ» գումարտակները պատրաստ են դիմակայել իսրայելցիներին, ապացուցելու, որ Դիմադրության թուլանալու մասին նրանց հույսն անհիմն է։ 
Նշելով, որ օկուպանտները պետք է հեռանան Ռաֆահի անցակետից և այն վերաբացեն մարդասիրական օգնության մուտքն ապահովելու համար՝ Աբու Զահարին ասել է․ «Օկուպանտ ռեժիմը շփոթված է, իսկ դրա բանակը կռվում է առանց որևէ նպատակի»։ 
Նա հավելել է, որ Բահրեյնի Մանամա քաղաքում կայացած Արաբական լիգայի նիստում ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հայտարարությունները հակասում են իրականությանը և ուղղված են Դիմադրության դեմ։ 
Մահմուդ Աբբասն Արաբական լիգայի նիստում Դիմադրությանը մեղադրել էր Գազայի վրա հարձակվելու մեջ, հայտարարելով, որ հոկտեմբերի 7-ին հարձակում իրականացնելու Դիմադրության միակողմանի որոշումը հանգեցրեց Գազայի պատերազմի բռնկմանը։