Նոր աշխարհակարգի ձևավորումը և Եվրոպայի վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ
(last modified Fri, 24 May 2024 06:12:26 GMT )
Մայիս 24, 2024 09:42 Asia/Tehran
  • Նոր աշխարհակարգի ձևավորումը և Եվրոպայի վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ

Փորձագետները հինգ տարվա դադարից հետո Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Եվրոպա համարում են քայլ՝ ուղղված նոր աշխարհակարգի ձևավորմանը։

Արևմտյան ԶԼՄ-ներն այս այցն անվանել են «դիվանագիտական միջուկային պայթյուն»։ Այն նաև քննարկումների մեծ ալիք է բարձրացրել Արևմուտքում և ազդել Չինաստանի միջազգային հեռանկարի վրա։ Արևմուտքում նման քննարկումների ալիք բարձրացավ նաև 1972թ․ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ։ Ֆրանսիայի ժամանակի նախագահ Շառլ դը Գոլը հայտարարեց, որ Ֆրանսիան պետք է ուղղակիորեն լսի Չինաստանին, իսկ կառավարությունները, որոնք դեռ սպասման մեջ են, վաղ թե ուշ կհետևեն Փարիզին:

Արևմտյան փորձագետները կարծում են, որ բազմաբևեռ աշխարհի փոփոխվող երկրաչափությունը դրդել է Չինաստանին գործել իր շահերը պաշտպանելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-Չինաստան առճակատումն անխուսափելի է, իսկ Պեկինի հարաբերությունները Մոսկվայի հետ դրական ընթացք ունեն, Եվրոպան դառնում է ապագա աշխարհում բազմաբևեռության կշիռը որոշելու կենտրոնը։

Հետևաբար Չիանստանը փորձում է ազատ տնտեսական հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ ու այդ ուղղությամբ լայնածավալ դիվանագիտական ջանքեր է գործադրել։

Չինաստանի նախագահն այցելել է եվրոպական երեք երկրներ, որոնք համեմատաբար ավելի լավ հարաբերություններ ունեն Պեկինի հետ։  Այդ երկրներ են ԵՄ անդամներ Ֆրանսիան ու Հունգարիան և միության անդամ չհանդիսացող Սերբիան։

Այցի առաջին ուղղությունը Ֆրանսիան է, որը նույնսիկ Ուկրաինայի պատերազմից հետո Պեկինի հետ համագործակցում է  հացահատիկի ոլորտում։

Իրականում Չինաստանի համար ամենացանկալի եվրոպական երկիրը Գերմանիան է։ Սակայն Ուկրաինայի պատերազմից հետո Բեռլինը վարում է հակաչինական քաղաքականություն, որովհետև  այդ երկրի ԱԳՆ-ն գտնվում է կանաչ նեոպահպանողականների վերահսկողության տակ, որոնք փորձում են թուլացնել երկրի հարաբերությունները Պեկինի հետ։

Գերմանիայի արդյունաբերական ոլորտի լոբբին դատապարտում է  այդ քաղաքականությունը։ Իսկ ԱՄՆ-ի կողմից աջակցվող կենտրոնները, հրապարակելով Չինաստանին վարկաբեկող զեկույցներ, փորձում են ազդել Պեկինի նկատմամբ Բեռլինի վարած քաղաքականության վրա։

Սի Ցզինպինի այցի երկրորդ ուղղությունը Սերբիան էր։ Թեև այս երկիրը ԵՄ անդամ չէ, սակայն կարևոր դերակատարություն ունի Բալկաններում և սառը հարաբերություններ՝ Արևմուտքի հետ, 1990-ականներին ՆԱՏՕ-ի զանգվածային ռմբակոծությունների պատճառով: Այդ երկիրը ճնշման տակ է՝ ԵՄ-ին անդամակցելու և Կոսովոյի նկատմամբ ինքնիշխանության խնդրի կապակցությամբ։ Աշխարհաքաղաքական կարևոր դիրքի պատճառով, Սերբիայի առաջընթացը կապված է երրորդ ուժերի հետ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը։

Չինաստանի նախագահի այցի երրորդ ուղղությունը Հունգարիան էր։ Այս երկիրը, որը ղեկավարում է  Վիկտոր Օրբանը, Եվրամիությանում ամբողջ ուժով աջակցում է  Չիանստանին։ Օրբանն ընդլայնել է իր արտաքին քաղաքականությունը Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ։ Բուդապեշտը Պեկինի համար շատ կարևոր գործընկեր է, քանի որ հանդես է գալիս որպես եվրոպական մայրցամաքում չինական ներդրումների դարպաս:

Բացի այդ, Հունգարիան կարևոր ռազմավարական դիրք ունի Կենտրոնական Եվրոպայում և Բալկաններից վերև։ Այնտեղ, որտեղ գտնվում է Չինաստանի տնտեսական միջանցքներից մեկը, որը սկսվում է հունական Պիրեուս նավահանգստից և գտնվում է Հունաստանի և Սերբիա-Հունգարիայի միջև: