Իրաքի Դիմադրությունն ԱԹՍ-ներով թիրախավորել է Իսրայելի Էյլաթ նավահանգիստը
«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի Իսլամական Դիմադրությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱԹՍ-ներով թիրախավորել է օկուպացված տարածքների հարավում, Էյլաթ նավահանգստում գտնվող կարևոր թիրախը։
Հայտարարության մեջ ասված է, որ գործողությունն իրականացվել է ի պաշտպանություն Գազայի ժողովրդի և ի պատասխան Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների։ Խմբավորումը հարձակում է իրականացրել նաև Ում ալ Ռասրաշ նավահանգստի վրա։
Մայիսի 21-ին նույնպես Իրաքի Դիմադրությունը թիրախավորել էր Էյլաթում գտնվող կարևոր թիրախը։
Իրաքի Իսլամական Դիմադրությունն ավելի քան 240 հարձակում է իրականացրել այդ երկրի տարածքում գտնվող 90 թիրախների վրա, 65 հարձակում՝ գրավյալ տարածքներում, 88 հարձակում՝ Սիրիայում։
Խմբավորումը հայտարարել է, որ շարունակելու է հարձակումները՝ մինչև թշնամու դիրքերի ոչնչացումը։