ՌԴ ՆԳ փոխնախարար. Իրանը մեր համար դիմադրության մոդել է
ՌԴ ՆԳ փոխնախարարը հայտարարել է․ «Տարիներ շարունակ պատժամիջոցների ենթարկված Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը դիմադրել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև բոլոր արևմտյան երկրների դեմ, այսօր մեր համար դիմադրության մոդել է»։
Մոսկվայում Իրանի դեսպանատանն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում գրառում անելուց հետո, Իգոր Զուբովն ասել է․ «Արևմուտքի դեմ կանգնելն ու դիմադրությունն Իրանի և Ռուսաստանի ընդհանուր հատկանիշներից է»։
Նշելով, որ աշխարհն այսօր միաբևեռ համակարգից անցնում է բազմաբևեռ համակարգի, Զուբովը հավելել է․ «Ձևավորվող նոր աշխարհում Իրանն ու Ռուսատսանը կլինեն կողք կողքի»։
Նա նշել է․ «Մենք ունենք բազմաթիվ ընդհանուր արժեքներ, ընդհանուր պատկերացում մեր ապագայի մասին, և վերջապես ունենք ընդհանուր թշնամիներ»։