Դիվանագետներն ու ՄԱԿ-ի պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել ԻԻՀ նախագահին
https://parstoday.ir/hy/news/world-i218432-Դիվանագետներն_ու_ՄԱԿ_ի_պաշտոնյաները_հարգանքի_տուրք_են_մատուցել_ԻԻՀ_նախագահին
ՄԱԿ-ում տարբեր երկրների դեսպանները, ներկայացուցիչներն ու պաշտոնյաներն այցելել են կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչություն և հարգանքի տուրք մատուցել Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների հիշատակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2024 07:02 Asia/Tehran

ՄԱԿ-ում տարբեր երկրների դեսպանները, ներկայացուցիչներն ու պաշտոնյաներն այցելել են կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչություն և հարգանքի տուրք մատուցել Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների հիշատակին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ աշխարհի մոտ հարյուր երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային պաշտոնյաներ,  այդ թվում՝ Անտոնիո Գուտերեշը, գլխավոր քարտուղարի տեղակալ  Ամինա Մոհամմադը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ  Դենիս Ֆրենսիսը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական գործիչներ ու ակտիվիստներ, ինչպես նաև ՄԱԿ-ին կից լրատվամիջոցների ներկայացուցիչներ,  այցելել են կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչություն և հարգանքի տուրք մատուցել Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների հիշատակին։ 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Դենիս Ֆրենսիսի նախագահությամբ, մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նահատակ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, այդ թվում՝ ԱԳ  նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հիշատակը:

Իսկ մայիսի 30-ին, ՄԱԿ-ում կանցկացվի հիշատակի արարողություն։   
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Չմիավորման շարժման դեսպանները նույնպես մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հիշատակը։ 
Միավորված ազգերի կազմակերպության դրոշը կիսով չափ իջեցվել է։