Շվեդիայում մարդու իրավունքներրի խախտումների և հանցագործությունների տարածման հետ կապված մարտահրավերները
Վերջերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականին Շվեդիայում գրանցվել է 1,45 միլիոն հանցագործություն։ Դրանցից ավելի քան 296 հազարի դեպքում կիրառվել է բռնություն։ Շվեդիայում մարդու իրավունքների վիճակը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ խտրականության, ռասիզմի, բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների դեպքում իրավիճակն այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է։
Ստորև կանդրադառնանք Շվեդիայում մարդու իրավունքների խախտման դեպքերին՝ հիմնված ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի վերջին զեկույցի վրա։
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վիճակը
ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի վերջին զեկույցի համաձայն՝ Շվեդիայի ներքին օրենսդրության մեջ այդ իրավունքները լիովին չեն կիրառվում։ Դրանցից շատերը բացակայում են նաև երկրի Սահմանադրության մեջ:
Մյուս կողմից երկրում վերջին տարիներին գրանցվել է նաև բռնաբարության դեպքերի աճ, Շվեդիան դարձնելով կանանց համար անապահով վայրի։ Այդ պատճառով, շվեդ կանայք ստիպված են լինում փոխել իրենց ապրելակերպը։
Առողջապահության վիճակը
Amnesty International-ը նշում է, որ առողջապահական ծառայություններին հասանելիությունը շարունակում է մնալ Շվեդիայում ապրող ներգաղթյալների լրջագույն խնդիրներից մեկը։
Խտրականությունը և ռասիզմը
Շվեդիայում շարունակում են աճել ատելության հողի վրա իրականացված հանցագոծություններն ինչպես նաև հաշմանդամության, ռասայական, էթնիկ և կրոնական պատկանելության վրա հիմնված խտրականությունը, ներառյալ հակաիսլամիզմը:
Save the Children հիմնադրամի տվյալներով՝ Շվեդիայում ներգաղթային ծագում ունեցող 4 երեխայից 1-ը ենթարկվել է ռասայական բռնության կամ հարձակման՝ մաշկի գույնի կամ կրոնի պատճառով:
Բնիկների հարցը
Շվեդիայում չկա իրավական կարգավորում կամ օրենք՝ կառավարությունում և կարևոր որոշումներ կայացնող պաշտոններում բնիկների ներգրավվածության մասին։
Amnesty International-ի զեկույցի համաձայն՝ Շվեդիայի ազգային օրենքները չեն ապահովում բնիկների իրավունքների պաշտպանությունն, ինչպիսիք են հողը և ազատ ու առանց ճնշման գործադրման համաձայնությունը։
Բռնությունների գործադրմամբ իրականացվող հանցագործություններ
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2023 թվականին Շվեդիայում գրանցվել է 1,45 միլիոն հանցագործություն։ Դրանցից ավելի քան 296 հազարի դեպքում գործադրվել է բռնություն։ 2020, 2021 և 2022թթ․ Շվեդիայում գրանցվել է բռնության գործադրմամբ զուգորդված համապատասխանաբար 287 հազար, 304 հազար և 298 հանցագործություն։
Զենքի գործադրմամբ իրականացվող բռնություն
Ըստ Շվեդիայի հանցավորության կանխարգելման ազգային խորհրդի զեկույցի՝ երկրում աճել են հրազենի կիրառմամբ իրականացվող բռնության դեպքերը։
Կրթության իրավունքը
Դպրոցներում առկա է սոցիալական շերտավորում, աշակերտների առաջադիմության տարբերություն, կրթության հասանելիության հարցում խտրականություն՝ հիմնված սեռի, ռասայի, էթնիկական պատկանելության, կրոնի, հաշմանդամության և ազգային ապտկանելիության վրա։
Շվեդիայում սառը զենքով իրականացված հանցագործությունների 10 զոհից 7-ը տղամարդիկ են, իսկ ամենախոցելի խումբը՝ 20-29 տարեկան տղամարդիկ։
Մարդասպանների տարիքը նվազել է
Շվեդիայի դատախազության վիճակագրության համաձայն՝ սպանության կամ սպանության փորձի մեջ կասկածվող դեռահասների թիվն աճել է ավելի քան 2 անգամ։