Բայդենը շփոթվել է՝ ասելով, որ Իսրայելը Ռուսաստան ներխուժելու մտադրություն չուներ
Հունիս 07, 2024 11:36 Asia/Tehran
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարցազրույցի ժամանակ լեզվի սայթաքում է թույլ տվել և ասել, որ Իսրայելը Ռուսաստան ներխուժելու մտադրություն չուներ։
«Կարծում եմ, որ նա (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն) լսում է ինձ. նրանք դա չարեցին, նրանք չէին պատրաստվում գնալ Ռուսաստան, ամբողջ մասշտաբով ներխուժել Ռաֆահ», - ասել է նա ABC-ին տված հարցազրույցում։
Բայդենը, որն 81 տարեկան է, հաճախ է իր հրապարակային ելույթներում լեզվական տարբեր սայթաքումներ և սխալներ թույլ տալիս։ Հանրապետականները դա օգտագործում են կուսակցական պայքարում, որպեսզի կասկածի տակ դնեն պետության ղեկավարի մտավոր և ֆիզիկական կարողությունները՝ շարունակելու ղեկավարել Միացյալ Նահանգները:
Պիտակ