Կանադական կենտրոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման կապակցությամբ
Կանադական հետազոտական կենտրոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման կապակցությամբ։
Politico-ի փոխանցմամբ՝ Canadian Policy Outlook հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տիրող բևեռացված վիճակի և ներքին տարաձայնությունների պատճառով, երկրում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել։
Կենտրոնն Օտտավայի իշխանություններին խնդրել է լուծում մտածել այդ կապակցությամբ։
Կենտրոնի կողմից հրապարակված զեկույցում ասվում է․ «Եթե ԱՄՆ-ում գաղափարական պառակտումներն աճեն, և ժողովրդավարությունը թուլանա, ներքին լարվածությունն ու հակամարտությունները կարող են երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ»:
Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման դեպքում հավանական է կենսաբանական զենքի կիրառում, հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն հիվանդությունների առաջացում, զանգվածային մահեր, սով և երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ։