Կանադական կենտրոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i219166-Կանադական_կենտրոնը_նախազգուշացրել_է_ԱՄՆ_ում_քաղաքացիական_պատերազմի_բռնկման_կապակցությամբ
Կանադական հետազոտական կենտրոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2024 07:12 Asia/Tehran
  •  Կանադական կենտրոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման կապակցությամբ

Կանադական հետազոտական կենտրոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման կապակցությամբ։

Politico-ի փոխանցմամբ՝ Canadian Policy Outlook հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տիրող բևեռացված վիճակի և ներքին տարաձայնությունների պատճառով, երկրում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել։ 

Կենտրոնն Օտտավայի իշխանություններին խնդրել է լուծում մտածել այդ կապակցությամբ։

Կենտրոնի կողմից հրապարակված զեկույցում ասվում է․ «Եթե ԱՄՆ-ում գաղափարական պառակտումներն աճեն, և ժողովրդավարությունը թուլանա, ներքին լարվածությունն ու հակամարտությունները կարող են երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ»:

Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման դեպքում հավանական է կենսաբանական զենքի կիրառում, հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն հիվանդությունների առաջացում, զանգվածային մահեր, սով և երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ։