Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
https://parstoday.ir/hy/news/world-i219288-Ադրբեջանի_պաշտպանության_նախարարությունը_դարձյալ_ապատեղեկատվություն_է_տարածել._ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 16, 2024 14:35 Asia/Tehran
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Ադրբեջանը նմանատիպ հաղորդագրությունն էր տարածել հունիսի 13–ին և հունիսի 14–ին։