Հրաձգություն ԱՄՆ Միչիգան նահանգում
(last modified Mon, 17 Jun 2024 07:49:04 GMT )
Հունիս 17, 2024 11:19 Asia/Tehran
  • Հրաձգություն ԱՄՆ Միչիգան նահանգում

ԱՄՆ Միչիգան նահանգում հրաձգության հետևանքով կա մի քանի վիրավոր։

Աշխարհի ամենազինված երկրը համարվող ԱՄՆ-ում մշտապես տեղի են ունենում հրաձգություններ։ Նահանգներում հրազենի կիրառմամբ իրականցվող բռնությունների թիվն այլ երկրների համեմատ ավելի բարձր է։

Զենք գնելու, վաճառելու և կրելու ազատությունը  երկրում զինված բռնությունների և հրաձգությունների պատճառ է դառնում, որոնց ամեն օր զոհ են դառնում բազմաթիվ քաղաքացիներ։

Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ՝ ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքից 34 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռոչեսթեր Հիլզում հրաձգության հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Երեխաներից մեկի վիճակը ծանր է։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողն ինքնասպան է եղել կրակոցների վայրի մոտ գտնվող տանը։

Զինված բռնությունների արխիվն (GVA) ավելի վաղ հայտարարել էր, որ 2023 թվականին Միացյալ Նահանգներում ավելի քան 42 հազար մարդ մահացել է հրազենից։ Վիրավորների թիվը կազմել է 35 հազար 737 հոգի։ Դա նշանակում է, որ ամեն օր, զենքի կիրառման հետևանքով, Միացյալ Նահանգներում մահանում է 180 մարդ։