Հունիս 17, 2024 16:40 Asia/Tehran
  • ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծել

Եվրամիությունը հանձնաժողով է ստեղծել Ուկրաինային տրամադրվող օգնության գողության և կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, աջակցության հիմնադրամի շրջանակում Կիևին 50 մլրդ եվրոյի չափով հատկացված միջոցների մասին է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրամիության խորհրդի բանաձևին։

Հանձնաժողովը կբացահայտի խարդախության, կոռուպցիայի և այլ հանցագործությունների դեպքերը Ուկրաինայում՝ կապված արևմտյան օգնության գողության հետ։

Հանձնաժողովի հիմնական կազմը կաշխատի Բրյուսելում։ Կիևում կսկսի գործել մարմնի առանձին բաժինը: Մարմինը հաշվետու է լինելու Եվրոպական հանձնաժողովին։