Բրիտանիայում բացահայտվել է կեղծ դեղահաբերի վաճառքով զբաղվող հանցավոր խումբ
Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է Xanax դեղամիջոցի կեղծ հաբերի վաճառքով զբաղվող հանցավոր ցանցի բացահայտման մասին։ Xanax-ը հուժեղ ազդեցությամբ հանգստացնող դեղամիջոց է։
Ոստիկանությունը հայտարարել է, որ ութ հոգուց բաղկացած ցանցի անդամները մի այգում տեղակայված տնակներում արտադրել են կեղծ դեղահաբեր։
Pars Today-ի հաղորդմամբ՝ նրանք ամեն ժամ արտադրել են 10 հազար դեղահաբ, որոնք վաճառվել են Բրիտանիայում և ԱՄՆ-ում գտնվող հաճախորդներին։
Կեղծ դեղահաբերի առցանց վաճառքը Թայլանդում գտնվող շքեղ առանձնատնից իրականացրել են 29-ամյա Բրայան Փիթս ը և 26 ամյա Քեթի Հարլոուն։ Ենթադրվում է, որ հենց նրանք էլ ղեկավարել են խումբը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ խումբը վաճառել է ավելի քան 4 միլիոն ֆունտ ստեռլինգի կեղծ դեղահաբեր։ Ըստ այս հայտարարության՝ 5 տարի տևած միջազգային հետաքննությունից հետո, խմբի անդամները հանձնվել են անվտանգության մարմիններին, իսկ չորեքշաբթի օրը կայացել է խմբավորման երկու անդամների դատը։ Դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ դեղահաբերի վաճառքից ստացված գումարը «լվացվել է» թվային արժույթի, մասնավորապես բիթքոինի միջոցով։
Xanax-ը ուժեղ հանգստացնող միջոց է, որը նշանակվում է անհանգստության և խուճապի նոպաների բուժման համար, սակայն առանց հատուկ դեղատոմսի չի վաճառվում։
Ոստիկանությունը խմբավորման գործունեության մասին այլ մանրամասնր չի հաղորդել։