Ինդոնեզիայի նախագահ. Իսրայելը չպետք է փախուստ տա պատժից
(last modified Fri, 21 Jun 2024 12:27:29 GMT )
Հունիս 21, 2024 15:57 Asia/Tehran
  • Ինդոնեզիայի նախագահ. Իսրայելը չպետք է փախուստ տա պատժից

Ջոկո Վիդոդոն հինգշաբթի օրը իր մտահոգությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդի աղետալի իրավիճակի վերաբերյալ և հավելել է. «Մենք պարտավոր ենք լուծել խնդրի արմատները՝ վերջ տալով Պաղեստինի անօրինական օկուպացիային»։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների նոր փուլի սկզբից ի վեր ավելի քան 37 հազար պաղեստինցի են նահատակվել, ավելի քան 85 հազարը վիրավորվել են:

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից հրեաների ներգաղթի միջոցով դեպի պաղեստինցիների երկիր, և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության և նրա ողջ հողի յուրացման համար: