ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավարը բանակցությունների համար կժամանի Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/world-i219564-ՀԱՄԱՍ_ի_քաղբյուրոյի_փոխղեկավարը_բանակցությունների_համար_կժամանի_Մոսկվա
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը կժամանի Մոսկվա՝ բանակցություններ վարելու, գրում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2024 14:18 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավարը բանակցությունների համար կժամանի Մոսկվա

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը կժամանի Մոսկվա՝ բանակցություններ վարելու, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Աբու Մարզուկը Մոսկվա կժամանի երկուշաբթի», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Մոսկվայում Մարզուկը հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում։

Գազայի հատվածում հակամարտության սրումից ի վեր Մոսկվայում մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2023-ի հոկտեմբերի 26-ին, խոսքը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդներին ազատ արձակելու մասին էր։