Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ–ն հերքում է
https://parstoday.ir/hy/news/world-i219566-Ադրբեջանը_դարձյալ_ապատեղեկատվություն_է_տարածել._ՀՀ_ՊՆ_ն_հերքում_է
Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել` հաղորդելով, իբր հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ Պ Ն–ն հերքում է այդ լուրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2024 14:22 Asia/Tehran
  • Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ–ն հերքում է

Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել` հաղորդելով, իբր հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ Պ Ն–ն հերքում է այդ լուրը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, իբր հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։