Ի տարբերություն բռնապետ Ալիևի ռեժիմի՝ Հայաստանը կանգնեց արդարության կողմը. ադրբեջանցի ակտիվիստ
https://parstoday.ir/hy/news/world-i219572-Ի_տարբերություն_բռնապետ_Ալիևի_ռեժիմի_Հայաստանը_կանգնեց_արդարության_կողմը._ադրբեջանցի_ակտիվիստ
Ի տարբերություն բռնապետ Ալիևի ռեժիմի՝ Հայաստանը բռնեց արդարության կողմը։ Շնորհակալություն, Հայաստանին։ Դրա մասին սոցցանցերում գրել է ադրբեջանցի ակտիվիստ Մանաֆ Ջալիլզադեն։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 22, 2024 18:10 Asia/Tehran
  • Ի տարբերություն բռնապետ Ալիևի ռեժիմի՝ Հայաստանը կանգնեց արդարության կողմը. ադրբեջանցի ակտիվիստ

Ի տարբերություն բռնապետ Ալիևի ռեժիմի՝ Հայաստանը բռնեց արդարության կողմը։ Շնորհակալություն, Հայաստանին։ Դրա մասին սոցցանցերում գրել է ադրբեջանցի ակտիվիստ Մանաֆ Ջալիլզադեն։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը։

Ջալիլզադեն իր գրառումներից մեկում գրել է նաև. «Մի քանի օր առաջ ադրբեջանական ոստիկանությունը Սումգայիթի ոստիկանության բաժնում դաժանորեն խոշտանգել և սպանել է Էլվին Իսկենդերով անունով մի երիտասարդի։

Ոստիկանները խոշտանգումների արդյունքում սպանված Էլվինի մոտ սրտի կաթված են ախտորոշել։ Տեռորբայջան կոչվող երկրում ոստիկանները սպանում են ում խեքեները փչի, և դրա համար բանտ չեն նստեցնում, քանի որ Ալիևը ոստիկաններին հայտարարել է, որ երկրում կարելի է ցանկացած չարագործություն կատարել։

Ադրբեջանում սահմանված կարգ է դարձել, որ ոստիկանները մարդ են սպանում։ Հեյ, իրավապաշտպան կազմակերպություններ, ինչքա՞ն գումար եք ստացել Ալիևի այս վայրագությունների վրա աչք փակելու համար»,-գրել է Ջալիլզադեն։