Վիզաների փոխադարձ չեղարկում, Իրանի առաջարկը BRICS երկրներին
(last modified Sat, 22 Jun 2024 14:51:34 GMT )
Հունիս 22, 2024 18:21 Asia/Tehran
  • Վիզաների փոխադարձ չեղարկում, Իրանի առաջարկը BRICS երկրներին

Pars Today- Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության արտաքին զբոսաշրջության զարգացման և շուկայավարման գրասենյակի գլխավոր տնօրենը BRICS երկրներին առաջարկել է չեղարկել փոխադարձ վիզաները։

Մոսկվայում տեղի ունեցավ BRICS-ի զբոսաշրջության առաջին ֆորումը, որին ներկա էին BRICS խմբի անդամ 9 երկրների այդ թվում՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Եթովպիայի և Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչները։

Pars Today-ի հաղորդման համաձայն, Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության արտաքին զբոսաշրջության զարգացման և շուկայավարման գրասենյակի գլխավոր տնօրեն «Մոսլեմ Շոջային» տեսակոնֆերանսի ժամանակ անհրաժեշտ  է համարել  այս խմբի ճանապարհային քարտեզի հիմամբ  BRICS-ի անդամ երկրներ զբոսաշրջիների մուտքի դյուրացումը:

Շոջային հավելել է. -«Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետությունը չեղարկել էր BRICS-ի անդամ 10 երկրներից 6-ի զբոսաշրջիկների վիզաները»։

Նա հստակեցրել է,-«Բացի վիզաների չեղարկումից, մենք պետք է օգնենք մեր ավիաընկերություններին երկրներում և խրախուսենք նրանց ավելացնել երկրների միջև ուղիղ չվերթները»։

Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության արտաքին զբոսաշրջության զարգացման և շուկայավարման գրասենյակի գլխավոր տնօրենն անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում Իրանի մի շարք հնարավություններին ասել է,-«Իրանն աշխարհում 10-րդ տեղն է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված 27 համաշխարհային ժառանգության օբյեկտներով,աշխարհում հինգերորդն է՝ 24 ոչ նյութական ժառանգության առումով, որոնցից մեկն է Նոռուզը,էթնիկ և մշակութային բազմազանությունը, բազմաթիվ միջոցառումները և տոնակատարությունները,հյուրասեր ժողովուրդ ունենալը՝ որպես կարևոր մրցակցային առավելություն, ինչու չէ նաև օրինակելի անվտանգությունը, Իրանի զբոսաշրջային կարողություններից ու հնարավորություններից են,որոնք արտացոլվել են նաև սոցիալական ցանցերում՝ զբոսաշրջիկների մեկնաբանություններում և գրառումներում»։ 

Նշենք, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն իր վերջին զեկույցում հայտարարել էր, որ 2023 թվականին Իրան է ճանապարհորդել 6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ 2022 թվականին երկիր մուտք գործող օտարերկրյա զբոսաշրջիկների թվի առումով, Իրանն աշխարհում զբաղեցնում էր 40-րդ տեղը, սակայն 2023 թվականին 6 տեղով բարձրանալով 34-րդ տեղում էր։

 

Բանալի բառեր․ Ի՞նչ է նշանակում BRICS, Իրանում զբոսաշրջության վիճակը, Իրանի տեսարժան վայրերը, օտարերկրյա զբոսաշրջիկներն Իրանում