Ո՞ւր կտանի Կորեայի ու Ճապոնիայի հետ ԱՄՆ-ի անվտանգային խաղը
https://parstoday.ir/hy/news/world-i219582-Ո_ւր_կտանի_Կորեայի_ու_Ճապոնիայի_հետ_ԱՄՆ_ի_անվտանգային_խաղը
Հարավային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է Սեուլի, Տոկիոյի և Վաշինգտոնի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրի կնքման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2024 06:14 Asia/Tehran
  • Ո՞ւր կտանի Կորեայի ու Ճապոնիայի հետ ԱՄՆ-ի անվտանգային խաղը

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է Սեուլի, Տոկիոյի և Վաշինգտոնի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրի կնքման մասին։

Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Թաե-Յուլը հայտարարել է, որ Ճապոնիայի և  ԱՄՆ-ի հետ  անվտանգության ոլորտում համագործակցության ավելացման պատճառը Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև անվտանգության նոր պայմանագրի ստորագրումն է։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան  պատրաստվում են այս ամառ անցկացնել «Ազատության եզր» անվանմամբ զորավարժություն։

Վերջին տարիներին ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է Հյուսիսային Կորեան ներկայացնել որպես սպառնալիք Արևելյան Ասիայի համար։ Իսկ Հյուսիսային Կորեան իր հերթին ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին է համարում տարածաշրջանում լարվածության աճի հիմնական պատճառը։

Ավելի վաղ «Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի» միացյալ շտաբի պետի տեղակալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ամենամեծ մարտահրավերն է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։

Նա նշել էր․

«Վաշինգտոնը ձգտում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նման կառույց՝ տարածաշրջանում իր գերիշխանությունը պահպանելու համար»: