Կլաարը բարձր է գնահատել Հայաստանի առաջարկը Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i219606-Կլաարը_բարձր_է_գնահատել_Հայաստանի_առաջարկը_Ադրբեջանին
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բարձր է գնահատել Հայաստանի առաջարկը Ադրբեջանին՝ ստեղծելու երկկողմ մեխանիզմ՝ հրադադարի խախտման դեպքերի հետաքննության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2024 12:01 Asia/Tehran
  • Կլաարը բարձր է գնահատել Հայաստանի առաջարկը Ադրբեջանին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բարձր է գնահատել Հայաստանի առաջարկը Ադրբեջանին՝ ստեղծելու երկկողմ մեխանիզմ՝ հրադադարի խախտման դեպքերի հետաքննության համար։

«Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումների դեմ պայքարի երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը հարկավոր  է ողջունել։ 

15 տարի շարունակ Եվրամիությունը Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է առաջարկել իր փորձը»,- գրել է Կլաարը X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետի գրասենյակն առաջարկել էր Ադրբեջանին սկսել հրադադարի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործադրումը։