Իրանը դատապարտել է ՌԴ Դաղստանի Հանրապետությունում տեղի ունեցած ահաբեկչությունները
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Դարբանդ և «Մախաչկալա քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Ցավակցություն հայտնելով Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին, հատկապես զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով՝ Քանանին ասել է, որ Իրանի ցանկացած տեսակի ահաբեկչությունը դիտարկում է որպես սպառնալիք՝ մարդկային հասարակության ու միջազգային անվտանգության համար։ Նա նշել է, որ հասարակությունը պետք է վճռականություն դրսևորի և արդյունավետ ջանքեր գործադրի՝ համընդհանուր սպառնալիքի դեմ պայքարելու համար։
Ռուսաստանի Դաղստանի իշխանությունները երկուշաբթի առավոտյան հայտնել են Մախաչկալա և Դարբանդ քաղաքներում անհայտ անձանց կողմից իրականացված զինված հարձակման մասին, որի հետևանքով սպանվել է մեկ քահանա և առնվազն 15 ոստիկան։