Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/world-i219686-Հայաստանի_և_Թուրքիայի_արտգործնախարարները_զրուցել_են_հեռախոսով._ի_նչ_են_քննարկել
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը զրուցել են հեռախոսով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2024 14:06 Asia/Tehran
  • Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը զրուցել են հեռախոսով։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրին:

Նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր:

«Այսօր (հունիսի 25-ին խմբ.) կայացել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։